Պոդիումների ապագա աստղ, հանրահայտ ամսագրերի ամենավառ կերպար Սինդի Քրոուֆորդը ծնվեց 1966թ-ի փետրվարի 20-ին ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում:
Հայրը՝ Դենա Քրոուֆորդը, մասնագիտությամբ էլեկտրիկ էր, իսկ մայրը՝ Ջենիֆերը, բուժքույր: Իհարկե, Սինդիի ծնողներն այդքան էլ կրթված մարդիկ չէին, բայց փոխարենը շատ բարի էին: Սինդիի հայրը ուղղակի երազում էր տղա ունենալ, սակայն մեկը մյուսի հետևից ծնվում են միայն աղջիկներ:
Երկար սպասումից հետո միայն ընտանիքում ծնվում է արու զավակ, բայց ցավոք սրտի, երեխան չի ապրում. երեք տարեկան հասակում մահանում է՝ ունենալով լուրջ հիվանդություն: Այդ ցավալի իրողության հետ ընտանիքը շատ դժվարությամբ է հաշտվում: Սինդին, եղբոր մահից հետո, փորձեց նմանվել նրան՝ հուսալով, որ այդպես կմեղմի ծնողների վիշտը: Ապագա մոդելի մյուս երկու քույրերը ևս փորձեցին ամեն կերպ աջակցել իրենց հորը՝ կատարելով նրա բոլոր քմահաճույքները:
Շարունակությունը` այստեղ: