Սիրելի լեդիներ, Ladynews.am-ը ձեզ է ներկայացնում արդյունավետ դիմակ՝ խնամված ու գեղեցիկ դեմք ունենալու համար:
Նարինջը վերածեք շիլայի՝ վրան ավելացնելով մեկ ձվի դեղնուց և լավ խառնելով: Քսեք այդ խառնուրդը դեմքին՝ թողնելով մնա 15 րոպե, ապա լվացվեք:
Այս դիմակն իդեալական է հատկապես յուղոտ մաշկի համար: Որպես այլընտրանք ձվի փոխարեն կարող եք օգտագործել նաև մեղր, եթե դրանից ալերգիա չունեք: Այն ոչ միայն ակտիվացնում է մաշկի ներքին շերտի մեռած բջիջները, այլ նաև թարմացնում ու երիտասարդացնում է դեմքի մաշկը:
Գեղեցիկ տեսք ունենալու համար, այդ ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս նման մրգային դիմակներ շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ օգտագործել: Պարբերաբար օգտագործելով՝ Դուք կազատվեք մաշկի հետ կապված հիվանդություններից, եթե դրանք կան:
Սիրելի կանայք, անպայման փորձեք և տարբերությունն ակնհայտ կլինի: