Tert.am-ը գրում է.
Ամերիկացի կոլեկցիոները ԱՄՆ-ի Դալլաս շրջանում (Տեխաս նահանգ) 87.5 հազար դոլարով գնել է Ջոն Քենեդիի անձնական ճոճվող բազկաթոռը, իսկ երկու դրոշները, որոնք տեղակայված են եղել Սպիտակ տան նրա գրասենյակում, 425 հազար դոլարով: Այս մասին գրում է INTERFAX-ը՝ ամերիկյան Global Post ինտերնետ-պորտալին հղումով:
Գնորդը, սակայն, ցանկություն է հայտնել, որ իր անունը գաղտնի մնա: Heritage Auctions պատմական արժեքների բաժնի ղեկավար Թոմ Սլեթերի խոսքով՝ կոլեկցիոները դրոշներն ու բազկաթոռը միասին է ձեռք բերել, քանի որ «կարևոր է համարում, որ դրանք միասին մնան»: