Asekose.am-ը գրում է.

 

Դերասան Հյու ՋեՔմանը իր անձնական սոցիալական կայքում տեղադրել է մի լուսանկար, որտեղ խոշոր պլանով երևում է դերասանի դեմքը' բժշկական միջամտությամբ: Ինչպես հետո երկրպագուներին պարզ է դարձել, Հոլիվուդի ամենասեքսուալ տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվել է մաշկի քաղցկեղ:

«Կինս ինձ խորհուրդ տվեց ստուգել քթիս վրայի հետքերը…Ստուգելուց հետո ինձ մոտ հայտնաբերեցին մաշկի քաղցկեղ»,- գրել է դերասանը:

Բացի այդ, դերասանը բոլորին խորհուրդ է տվել ստուգման կուրս անցնել բժիշկների մոտ:

Դեռևս հայտնի չէ' հիվանդության, որ փուլում է գտնվում դերասանը, բայց պետք է հուսալ, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: