Երգիչ Ջոնի շոուբիզնեսյան կարիերայի սկիզբը դրվեց «Cube» հաղորդաշարի ժամանակ, սակայն երգիչը սկսել է երգել վաղ տարիքից: Երգիչ Ջոնիին հատկապես մեծ ճանաչում բերեցին «Խենթ-խենթ» և «Մարի-Մարի» երգերը:
Երգչի հետագա անելիքները պարզելու և հարցազրույց անցկացնելու նպատակով MediaMall.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչի հետ:

 

-«Հարսանիքից» հետո ի՟նչ նորություն եք պատրաստում:

-«Հարսանիքից» հետո ունեմ երեք նոր երգ, որոնք վերջերս են թողարկվել, ունեմ երգեր նաև իմ լավ ընկեր Ապե Ջանի հետ:

 

-Արդյոք «Հարսանիք» երգի հիմքում կոմերցիո՞նն է:

-Այո՜, այդ երգի հիմքում կոմերցիոնն է: Ինձ թվում է' ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես երգում եմ հարսանիքներին, և ինձ պետք են թեմատիկ երգեր:

 

-Կա՞ն մարդիկ, ովքեր օգնում են Ջոնիին մնալ հայկական էստրադայում:

-Պետք է նշեմ, որ հայկական շոուբիզնեսում լինելու համար հատուկ քայլեր չեմ անում, բայց կան մարդիկ' լավ ընկերներ, լավ թիմ, որ ինձ օգնում են ամեն հարցում:

 

-Դու քեզ երգարվեստի նոր սերնդի ներկայացուցիչ համարո՞ւմ ես:

-Ինձ թվում է' մարդիկ պետք է ասեն, ես տասնհինգ տարի արդեն երգում եմ:

 

- Սպասվո՞ւմ են զուգերգներ հայտնի երգչուհիերի հետ:

-Զուգերգի նպատակ կա, բայց դեռ անուններ չեմ ուզում նշեմ:

 

-Իսկ կեղծանուն ունե՞ք:

- Ո՜չ, կեղծանուն չունեմ:

 

Զրուցեց` Դավիթ Պոլոյանը