“Ես մշտապես Հայաստանում եմ, ընտանիքիս հետ հաճախ եմ գալիս հայրենիք: Հաջորդ այցիս ժամանակ կփորձեմ ներկայանալ իմ հանդիսատեսին, բարձրաճաշակ այն մարդկանց, որոնց ծափերով կայացել եմ”. այս խոսքերը Հովհաննես Բաբախանյանը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է 2012 թվականի աշնանը, եւ ահա մեկ տարի անց' նոյեմբերի 23-ին, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում դերասանը հանդես կգա “Կոնտրաբաս” մոնոներկայացմամբ:
“Սա իմ ծննդյան 45 եւ ստեղծագործական գործունեության 30-ամյակներիս առթիվ է”,-մեզ հետ զրույցում նշել է Հովհաննեսը' հավելելով, որ տարեդարձը հուլիսի 1-ին մեծ շուքով տոնել է Միացյալ Նահանգներում.“Հիմա էլ եւս մեկ առիթ է այստեղ մտերիմներով, գործընկերներով ու հարազատներով հավաքվելու համար”:
Շարունակությունը` այստեղ: