Ladynews.am-ը գրում է.
Կիվին իր մեջ մեծ քանակությամբ անտիօքսիդներ է պարունակում, իսկ դա նշանակում է, որ այս կանաչ միրգը նպաստում է սրտի և անոթների աշխատանքի բնականոն գործունեությանը:
Ութ շաբաթ տևած փորձը, որն անցկացվել է տարբեր տարիքի 30 կանանց և 13 տղամարդկանց շրջանում, թույլ է տվել փորձագետներին գալ այն եզրակացության, որ կիվիի պարբերաբար օգտագործումը դրական է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա: Օրվա ընթացքում 2-3 կիվիի օգտագործումը իջեցնում է արյան մեջ եղած խոլեստերինի քանակը, օրգանիզմում ավելացնում С և Е վիտամինները:
Ավելի վաղ արված հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին օգտակար է տրոմբ ունեցողներին ևս: Եթե չեք կարող ամեն օր կիվի օգտագործել, կարող եք այն փոխարինել փշահաղարջով: