Life.panorama.am-ը գրում է.
1970-ական թվականների վերջին միջնակարգ դպրոցի աշխատակիցներից մեկը, որտեղ սովորել է Ջոն Լենոնը, գտել է նրա օրագրից էջեր:
Պարզվում է՝ Լենոնն օրինակելի վարքով չի առանձնացել դպրոցական տարիներին: Երբեմն նրան մեկ օրվա ընթացքում երեք նկատողություն են տվել' վատ վարքի համար:
Օրագրի էջերը ստուգել են և աճուրդի հանել, հաղորդում է Daily Mail-ը:
Աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին: Օրագրի էջերի նախնական արժեքը կկազմի 2-3 հազար ֆունտ սթերլինգ: