Life.panorama.am-ը գրում է.

 

Ջեքի Չանը ծնվել է 1954թ.-ի ապրիլի 7-ին, աղքատ չինացիների ընտանիքում: Նրա ծնողները փորձել են նորածին երեխային վաճառել 1500 հոնկոնգյան դոլարով, սակայն որոշ ժամանակ անց երեխայի հայրը մտափոխվում է: Քաղաքացիական պատերազմի ժամանակ Ջեքի ընտանիքը տեղափոխվում է Պեկին:

7 տարեկանում Ջեքին ընդունվում է Պեկինի օպերայի դպրոց: Այստեղ աշակերտներին ամեն օր ստիպում էին մարզվել առավոտյան ժամը 5-ից մինչև ուշ գիշեր:

8 տարեկանում Ջեքի Չանն առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում, փոքրիկ էպիզոդիկ դերում: 17 տարեկանում Ջեքին լքում է Պեկինի օպերայի դպրոցը և աշխատում որպես կասկադյոր:

Նույն տարում նա նկարահանվում է «Ջարդած մատներով վարպետը» ֆիլմում, գլխավոր դերում: Ֆիլմը նրան ոչ հանրաճանաչություն է բերում և ոչ էլ' փող: Հաջորդ 6 ֆիլմը, որոնցում նա նկարահնվում է, նույնպես դատապարտված էին անհաջողության:

 

Շարունակությունը՝ այստեղ: