Life.panorama.am-ը գրում է.
Ամուսնության միջին տարիքը գտնվում է պատմականորեն ամենաբարձր կետում․տղամարդկանց համար այն ներկայումս 29-ն է, իսկ կանանց համար՝ 27-ը, այնինչ 1990-ականներին ամուսնության միջին տարիքը 23-ն էր։
Թեև ուշ ամուսնությունը ևս իր առավելություններն ունի՝ ամուսնալուծության ցածր մակարդակ, բարձր եկամուտներ կանանց համար, առավել քիչ ընտանեկան վեճեր, սակայն հետազոտությունները պարզել են, որ անհրաժեշտ է ամուսնանալ մինչև 30 տարեկանը։
Ահա այն 5 պատճառները, թե ինչու պետք է շուտ ամուսնանալ․
1,Ամուսնությունը մարդկանց ավելի երջանիկ է դարձնում
Ըստ National Marriage Project's 2013-ի զեկույցի, 20-ից 28 տարիքային խմբում տոկոսային հարաբերությամբ իրենց «առավել բավարարված» են համարում ամուսնացած մարդիկ, ի տարբերություն միայնակների կամ միասին ապրող զույգերի։ Կանանց ամենամեծ տոկոսը, ովքեր իրենց ամուսնությունը բնութագրում են «շատ երջանիկ», ամուսնացել են 24-ից 26 տարեկանում։ 2010թ․-ին արված հետազոտության համաձայն առավել երջանիկ են լինում այն զույգերը, ովքեր ամուսնացել են 22-ից 25 տարեկանում։
2․Առավել մեծ եկամուտներ կունենաք
2008թ․-ից 2010թթ․-երը American Community-ի կատարած հետազոտության համաձայն պարզվել է, որ 20-ից 30 տարեկան ընկած հատվածում ամուսնացածներն առավել մեծ եկամուտներ են ունենում, քան 30-ից հետո ամուսնացած տղամարդիկ։ Տնտեսագետները նշում են, որ ամուսնացած տղամարդն ավելի շատ է վաստակում, քան միայնակ տղամարդը։
Շարունակությունը՝ այստեղ: