2014 թվականը սարերի ետևում չէ, այդ իսկ պատճառով FashionYan-ը շտապում է քեզ ծանոթացնել գալիք' Ձիու տարվա ամենաթրենդային նորությունների հետ: Այս անգամ քեզ կներկայացնենք, թե մազերի ինչ սանրվածքներ և կտրվածքներ են նորաձև լինելու 2014-ին:
Հյուսքեր: Ամենատարբեր ձևերի հյուսքերն ակտուալ են եղել հայտնի և խոշոր այնպիսի նորաձևության տների ու դիզայներների' 2014թ. հավաքածուների ցուցադրություններում, ինչպիսիք են Valentino-ն, Tory Burch-ը, Christian Siriano-ն և այլն:
Լոքոններ և ուռած մազեր: 2014-ի թրենդներից են նաև մեծ, փարթամ լոքոնները, ինչպես նաև' ուռացրած մազերը: Վերջինը հատկապես կուրախացնի ոչ խիտ մազեր ունեցող գեղեցկուհիներին:
Կարճ կտրվածքներ: Ասիմետրիկ և փարթամ. ահա, թե ինչպիսին պետք է լինի քո նորաձև կարճ կտրվածքը:
Մազափունջ: Ճակատի մազափնջերը վերադառնում են: Գլխավոր նախապայմաններից մեկը ուղիղ կտրվածքն է, սակայն կարելի է նաև մի քիչ շեղվել դրանից ;)