Հայտնի երգչուհի Անի Լորակի ամուսինը՝ Մուրատ Նալչաջիօղլուին, և երգչուհու տնօրենը՝ Սերգեյ Պերմանը, իսկական ծեծկռտուք են սկսել հենց երգչուհու ծննդյան 35-ամյակը տոնելու ժամանակ՝ սեպտեմբերի 27-ին: Վեճն առաջացել է նրանից, որ երգչուհու ամուսինը փորձել է իր ընկերներից մեկին նստեցնել ռուս երգիչ Գրիգորի Լեփսի և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի սեղանի շուրջ:
«Взгляд» պարբերականի փոխանցմամբ' Պերմանը մոտեցել է և հայտարարել, որ շարքային թուրքերին չի կարելի նստել ռուսական էստրադայի գերաստղերի հետ: Հենց այս պատճառով էլ սկսվել է ծեծկռտուք, որից հետո Պերմանն ազատվել է աշխատանքից' ըստ «Взгляд» պարբերականի տեղեկությունների:
Նշենք որ Պերմանը ռուսական եստրադայի գերաստղերից շատերի հետ է աշխատել: