life.panorama.am-ը գրում է.

 

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի հարսանեկան իր ավանդույթները, որոնցից շատերը կարող են տարօրինակ և խորթ թվալ մեզ:

Եթե ձեզ հրավիրեն մասնակցել շոտլանդական հարսանիքի, ապա պատրաստ եղեք փոքր-ինչ աղտոտվել: Շոտլանդական ավանդույթի համաձայն' հարսնացուն պետք է ոտքից գլուխ ցեխոտված լինի: Շոտլանդական հարսանիքի ժամանակ հյուրերը պետք է հնարավորինս ցեխոտեն հարսնացուի սպիտակ զգեստը, համարվում է, որ ինչքան շատ ցեխոտեն հարսնացուին, այդքան ավելի քիչ խռովություն կլինի զույգի ընտանեկան հետագա կյանքում: Այս ավանդույթի «դաժանությունը» նրանում է, որ այդպես ցեխոտված զգեստով հարսնացուն պետք է ոտքով վերադառնա տուն և ճանապարհին այցելի բոլոր պատահած փաբերը:

Չինական ավանդույթ. հարսնացուի և նրա բարեկամների լացը: Ամեն օր, մինչև հարսանեկան արարողությունը, հարսնացուն պարտավոր է օրական կես ժամ լաց լինել, բարեկամների միալար ողբի ներքո: 10 օր անց հարսնացուի լացին ընկերակցում է նրա մայրը, իսկ արդեն բուն հարսանեկան արարողության նախօրեին' մյուս ազգականները:

 

Շարունակությունը՝ այստեղ: