Քվանտային ֆիզիկայի ոլորտի երկու փորձագետներ բացատրել են, թե ինչու են մեռնող մարդիկ տեսնում սև թունել, որի վերջում նրանց սպասում է սպիտակ լույս, և վաղուց մահացած իրենց հարազատներին: Գիտնականները կարծում են, որ այս տեսիլքները առաջանում են այն պահին, երբ մարդու հոգին լքում է նյարդային համակարգը և մտնում է Տիեզերք, գրում է Medikforum.ru.-ն:
Արիզոնայի համալսարանի դոկտոր Ստյուարթ Համերոֆը և բրիտանացի հայտնի ֆիզիկոս սեր Ռոջեր Փենրոուզը կարծում են, որ մարդու հոգին գտնվում է, այսպես կոչված, միկրոխողովակների և միկրոանցքերի մեջ: Դրանք տեղակայված են ուղեղի բջիջներում: Երբ մահացող մարդը սկսում է տեսնել պատկերներ, դա մեկնաբանվում է միկրոխողովակներում քվանտային գրավիտացիայի ազդեցությամբ: Հոգին աստիճանաբար լքում է նյարդային համակարգը, որպեսզի կրկին դառնա Տիեզերքի մի մաս:
Հարկ է նշել, որ այս տեսակետը գրեթե 100%-ով համընկնում է բուդդայականների և կրիշնայականների տեսակետին: Նրանք ևս հավատացած են, որ մարդու հոգին մահանալուց հետո դառնում է Տիեզերքի մի մաս, որպեսզի արդյունքում վերադառնա երկիր կերպարանափոխված ձևով: