Երբ Յեն Ֆլեմինգը անցավ Մեծ Բրիտանիայում ռազմա-ծովային ուժերում ծառայության, նա մի անգամ ասել էր իր ընկերոջը, որ պլանավորում է գիրք գրել բոլոր լրտեսների պատմության մասին: Եվ դա նրան հաջողվեց:

 

Նույնիսկ այն մարդը, ով երբեք չի տեսել Ջեյմս Բոնդի ֆիլմերը, գիտի, որ նա բրիտանացի է: Սակայն նախքան EON, CBS սերիաների նկարահանումը դուրս եկավ «Խաղատուն ռոյալ» գրքի ադապտացված տարբերակը, ուր նա գործակալ համար 16-ի դերում կերտեց ԱՄՆ-ի ԿՀՎ-ի գործակալի կերպար:

Բացի «Խաղատուն ռոյալ»-ից՝ Բոնդի մասին մյուս բոլոր ֆիլմերը պատկանում են EON Production-ին:

Ջեյմս Բոնդը ֆիլմերում մոլի ծխող է, և ծխում է 70 ծխախոտ օրական: Սակայն դեռևս առաջին ֆիլմերում Շոն Քոնների կերպարը այդքան շատ չէր ծխում: Երբ դերը ստանձնեց Ռոջեր Մուրը, նա ցանկացավ տարբերվել Քոներիի Բոնդից, ուստի սկսեց ծխախոտի փոխարեն սիգարներ ծխել:

 

Նոր Ջեյմս Բոնդի կերպարի որոնումները սկսվեցին 1968-ին, երբ Քոններին հրաժարվեց այդ դերից:
1990-ական թթ-ից բոլոր հեռուստատեսային հերոսները հայտնվեցին կոմիքսներում: Այդ դերից չխուսափեց նաև Բոնդը: Հայտնվեցին Ջեյմց Բոնդ-կրտսեր կոմիքսներ Բոնդի զարմիկի և ընկերոջ մասին: Ֆիլմի երկրպագուների մեծ մասը համաձայն է, որ գաղափարը այդքան էլ հաջողված չստացվեց:

 

Բոնդի անվան առաջացման մի քանի տարբերակ կա: Որոշները կարծում են, թե Ֆլեմինգը իր կերպարին այդպես է անվանել 15-րդ դարի անգլիացի կալվածատեր Թոմս Բոնդի անունով:

Սակայն Ֆլեմինգը մահվանից առաջ բացեց այդ անվան գաղտնիքը' ասելով, որ այդ նունը ինքը վերցրել է թռչունների մասին գրքից, որի հեղինակը դոկտոր Ջեյմս Բոնդն էր:

 

 

Տարիներ շարունակ ֆիլմի երկրպագուները մտածում էին, թե ում կեպրան է իրականում մարմնավորում Բոնդը: Ոմանք կարծում են, թե դա բրիտանացի գործակալ Բիլ Դանդերդեյլն է, իսկ որոշները' Վիլյամ Սթիվենսոնը:

 

Ոմանք էլ վստահ են, թե դա հենց հեղինակ Ֆլեմինգի կերպարն է: Ինքը՝ հեղինակը, չի հերքել նման տեսությունը, սակայն չի էլ հաստատել դրանք' նշելով, որ ցանկանում է Բոնդին դարձնել հագեցած կերպար, որի շուրջ հետաքրքիր բաներ են կատարվում: