Լոս Անջելեսի ավտորահ 2013-ն անցկացվելու է նոյեմբերի 20-29-ն ընկած ժամանակահատվածում: Թեև այն համընկնում է Տոկիոյում անցկացվելիք՝ առավել խոշորածավալ ավտոսրահի հետ, բավականին շատ նոր և հետաքրքիր մեքենաներ կներկայացվեն Լոս Անջելեսում:
Ինչպես գրում է The Telegraph-ը՝ Audi-ն պատրաստվում է ներկայացնել իր ամերիկյան շուկայում դեբյուտային Nanuk կոնցեպտը: Սուպերքարի քրոսրովեր մոդելն առաջին անգամ ցուցադրվել է սեպտեմբերին՝ Ֆրանկֆուրտյան ավտոսրահի ժամանակ:
BMW բավարական մեքենաշինական ընկերությունը կներկայացնի իր նորագույն i բրենդը՝ թեև այս դասին պատկանող i3 էլեկտրական սուպերմինին արդեն վաճառքում է:
Jaguar-ը կներկայացնի F-type Coupé-ն, որը վաճառքում կհայտնվի 2014-ի գարնանը՝ ծալովի տանիքով F-type-ի թողարկումից մեկ տարի անց:
Ավտոսրահին կներկայացվի նաև Range Roverի՝ 20 տարի առաջ առաջարկած 5,2 մետր երկարությամբ մոդելը, որը նախագծվել է՝ մրցելու շքեղ սրահ ունեցող մեքենաների հետ:
Ավտոսրահի հաջորդ նորույթը լինելու է Mercedes-Benz-ի S դասի նորագույն մոդելի սպորտային տարբերակը՝ S65 AMG-ն: Այն զինված է 6,0 լիտր աշխատանքային ծավալով V12 շարճիչով, որը զարգացնում է 600 ձիաուժ հզորություն:
Porsche-ն հանդես կգա իր նոր Macan արտաճանապարհային մեքենայով, որի դեբյուտը տեղի կունենա լոսանջելեսյան ավտոսրահի ժամանակ: