Բոռնեո կղզու ափին ձկնորս Անգլեր Սապար Մանսուրը հայտնաբերել է առեղծվածային ծովային էակ, որը բերանի 2 կողմերում «ժանիքներ» ունի, ինչպես նաև ողնաշարի երկայնքով մեկ ձգվող սուր ցցվածքներ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, անհայտ տեսակն ունի 0.3 մ երկարություն։ Տեղացիները դրան տվել են «Զրահապատ ձուկ» անվանումը՝ հաշվի առնելով կենդանու մարմնի վրա եղած փշերը, որոնց չափն ավելի է փոքրանում պոչի հատվածում։
Ձկնորսի կինը պատմել է, որ ձուկն այնքան տարօրինակ տեսք ունի, որ նրանք եփելու և ուտելու փոխարեն՝ նախընտրել են չորացնել ու պահել ձկանը։ Ներկայում մասնագետները փորձում են պարզել ձկան տեսակը։