Lamborghini իտալական մեքենաշինական ընկերության Aventador LP700-4 Roadster մոդելը վաճառքում կհայտնվի 300 հազար եվրոյով:

Ինչպես տեղեկացնում է Luxlux.net-ը՝ Lamborghini նոր սուպերքարը իրենից ներկայացնում է սպորտային կաբրիոլետ՝ զինված 700 ձիաուժ հզորությամբ V-աձև 12 մխոցային շարժիչով, որի աշխատանքային ծավալը կազմում է 6,5 լիտր: Այն կարող է զարգացնել մինչև 100 կմ/ժամ արագություն 3 վայրկյանում: Իսկ առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժամ:

Aventador LP700-4 կաբրիոլետը կառուցված է նույնանուն կուպեի հիման վրա, որը ներկայացվել էր 2011-ի ամռանը, որից հետո երկտեղանոց սպորտային մեքենան ձեռք են բերել 1300 մարդ:

Aventador LP700-4 Roadster-ը մյուս կաբրիոլետներից տարբերվում է տանիքի արտասովոր կառուցվածքը: Այն համլրված է կարբոնային տանիքով, որը պատրաստված է երկու շարժական մասերից:

Մեքենայի թափքն ստացել է բաց կապույտ երանգ, իսկ սրահը պատված է վանիլային դեղին երանգի կաշվով: Lamborghini Aventador LP 700-4 Roadster սուպերքարը գրավում է նաև իր նոր անիվներով՝ 20 և 21 դյույմանոց ալյումինե անվադողերով, որոնց շնորհիվ մեքենայի քաշը հաջողվել է նվազեցնել 10 կգ-ով: