The Telegraph-ը ներկայացրել է աշխարհով մեկ սփռված ամենաարտասովոր լքված շինությունները, որոնց թվին են դասվում Բուլղարիայի Կոմունիստական կուսակցության գրասենյակը, 17-րդ դարի դղյակն Իտալիայում, Լոնդոնի Բաթերսի էլեկտրակայանը և այլ հայտնի շինություններ:
Բուլղարիայի Կոմունիստական կուսակցության գրասենյակը
Բալկանյան «Ստարա Պլանինա» լեռնաշղթայի ժայռոտ գագաթներին 7 տարվա ընթացքում կառուցվել է Կոմունիստական կուսակցության գրասենյակը՝ 1974-1981թթ: Բուլղարիայի Կոմունիստական կուսակցության գրասենյակի դահլիճը շրջապատված է պանորամային շրջանաձև միջանցքներով: Տեղակայված լինելով 70 մետր բարձրությամբ աշտարակի վրա՝ այն երևում է կիլոմետրերի հեռավորությունից:
Իտալիայի Castello di Sammezzano դղյակը
Sammezzano դղյակը կառուցվել է 17-րդ դարում՝ Ֆլորենցիայից 30 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքում: Մավրիտանական ճարտարապետության կոթողներից մեկն իրենից ներկայացնում է գմբեթների և գունավոր սրահների հերթագայություն:
Լոնդոնի Բաթերսի էլեկտրակայանը
Բաթերսի էլեկտրակայանը կառուցվել է երկու փուլերով՝ շուրջ կեսդարյա ընդմիջմամբ:
Բելգիայի Aegidium կինոթատրոնը
Բրյուսելի Aegidium կինոթատրոնը բաղկացած է 4 հարկերից՝ հիանալի ինտերիերով, կանոնավոր դասական ճակատային մասով: Կառուցվելով 20-րդ դարի սկզբին՝ այն հանդիսանում է ներկայիս Բրյուսելի կենտրոնական դիտարժան վայրերից մեկը:
Salle Sthrau՝ Ֆրանսիա
Salle Sthrau-ն Ֆրանսիայի քաղաքային թաղամասերից մեկում կառուցվել է 17-րդ դարում՝ որպես մատուռ: Շինությունը մասնակիորեն ավերվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:
Բարսելոնայի Governor's Tower աշտարակը
Գտնվելով Բարսելոնայի արվարձաններից մեկում՝ Governor's Tower-ը կառուցվել է որպես 16-րդ դարում Կատալոնիայի ղեկավարի նստավայր: