Նապոլեոն Բոնապարտի կտակի կրկնօրինակը աճուրդի է հանվել Փարիզում: Այս մասին գրում է Газета.ru-ն՝ հղում անելով AP-ին:
Գիտնականներն այս կրկնօրինակը համարում են յուրօրինակ, որովհետև սա կտակի միակ պահպանված տարբերակն է, որը 1821 թվականի ապրիլի 16-ին գրել է 51-ամյա Նապոլեոնը:
Այս կտակը հիշարժան է նաև նրանով, որ բավականին զգացմունքային է՝ չնայած նրան, որ Նապոլեոնը կյանքում բավականին չոր մարդ է եղել: Մասնավորապես՝ Նապոլեոնը խնդրում է իր մոխիրը տարածել Սենայի վրա: