Google կորպորացիան նոր ծառայություն է թողարկել, որը թույլ է տալիս օգտատերերին վճարովի օնլայն-խորհրդատվություն ստանալ իրենց հետաքրքրող հարցի շուրջ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին: Ծառայությունը ստացել է Google Helpouts անվանումը:

Նախագծի շրջանակներում ընկերության հետ համագործակցում է մոտ 1.000 գործընկեր՝ տարբեր ոլորտներից: Մասնագետները պատրաստ են օգնել օգտատերերին այնպիսի հարցերով, ինչպիսին է նորաձևությունը, համակարգիչները, բժշկությունը, ֆիտնեսը և խոհարարությունը: Օնլայն-խորհրդատվություններ տալու են ինչպես խոշոր բրենդների մասնագետները, այպես էլ անհատներ:

Տեսաչաթի տևողությունը մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ է: Յուրաքանչյուր մասնագետ ինքն է որոշում ծառայության արժեքը: Google-ը ստանում է եկամտի 20 տոկոսը: