Բրիտանական մայրաքաղաքի կյանքը 19-րդ դարի վերջին' փողոցային աղբահավաք մեքենաներից, կոշիկ մաքրող տղաներից մինչև ծաղկավաճառներ, պատկերում են լուսանկարչության արվեստի լուսաբացին արված լուսանկարներում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ պիոներ լուսանկարիչ Ջոն Թոմսոնը 1877-ին առաջին լուսանկարների միջոցով ներկայացրել է Լոնդոնի բնակչության ծայրահեղ աղքատ ապրելակերպը:
Թոմսոնն, աշխատելով արմատական լրագրող Ադոլֆ Սմիթի հետ, ներկայացրել է աշխատավոր մարդկանց խնդիրներին վերաբերող առաջին նմանօրինակ նախագիծը: Նախագծի կենտրոնական հարցերից էին' երեխաների, ինչպես նաև' շատերի կողմից իրականացվող չափազանց մեծ ծավալի աշխատանքը լոնդոնյան փողոցներում:
Թոմսոնի լուսանկարներն ամփոփվել են «Լոնդոնի փողոցային կյանքը» գրքում, որն ակնկալվում է վաճառել 6000 ֆունտ ստերլինգով:
Լուսանկարները՝ այստեղ: