Աշխարհի ամենախոշոր նարնջագույն ադամանդն աճուրդի է հանվել Շվեյցարիայում, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ The Local-ին հղումով։
Ենթադրվում է, որ հազվագյուտ թանկարժեք քարը կվաճառվի 17-20 մլն դոլարով։
Աճուրդում այն նկարագրված է որպես «խոշորագույն վառ նարնջագույն ադամանդ՝ 14.82 կարատ»։
Քարը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում, դրա տերն անհայտ է։ «Հրե ադամանդի» աճուրդը կկայանա երեքշաբթի։
Հաջորդ օրը վաճառքի կհանվի 59.60 կարատանոց վարդագույն ադամանդը, որը, ենթադրաբար, կվաճառվի 60 մլն դոլարով։