Նորվեգական «Դանդաղ հեռուստատեսության» 9 ժամ տևողությամբ՝ գործված իրերի ստեղծման մասին իրապատում շոուն փոխարինելու է եկել զբոսաշրջային այցերին և ճանապարհորդություններին նվիրված թողարկումներին, գրում է ria.ru-ն՝ հղում անելով UK Telegraph-ին:
Նորվեգիայում թողարկել են ուրբաթօրյա շոու, որի ժամանակ 9 ժամ պատմվում է գործելու մասին, ինչպես նաև հեռարձակվում են գործելու մրցույթներ:
«Դանդաղ հեռուստատեսությունը» Նորվեգիայի հանդիսատեսի շրջանում հայտնի է դարձել 2009 թվականին՝ Բերգենից Օսլո 7-ժամանոց ճանապարհորդությունը հեռարձակելուց հետո:
Գործելու մասին հաղորդումը ստեղծողների սկզբնական գաղափարը հայտնի «Ոչխարից սվիտեր 12 ժամվա ընթացքում» շոուի ռեկորդը գերազանցելն էր: Այդ ժամանակ հագուստը գործելու արագության լավագույն արդյունքը կազմել էր 4 ժամ 51 րոպե:
«Երկարատև» իրապատում շոուների սիրահարները վստահեցնում են, որ ոչ շտապ ժանրը թույլ է տալիս նրանց խորանալ մանրամասների մեջ և տեսնել այն, ինչը հնարավոր չէ տեսնել իրադարձությունների կարճաժամկետ դիտարկման ժամանակ: