Ամերիկուհի Վանեսա Սքայ Էլիսն իր ողջ կյանքը նվիրել է հանրահայտ անձանց հետ լուսանկարվելուն: Ինչպես գրում է Oddity Central-ը՝ նա ամեն օր 12 ժամ է ծախսում իր հայրենի Նյու Յորքում հայտնիներին գտնելու համար:
Վանեսան 10000 լուսանկարներից բաղկացած հավաքածու է ստեղծել, որոնցում իր կողքին պատկերված են Լեդի Գագան, Ջոնի Դեփը, Շերը, Մրայա Քերին և այլք:
26-ամյա սպասուհին պատմել է, որ ամենահայտնի աստղերի հետ լուսանկարվելու իր հոբբին ամնեակարևոր բանն է իր կյանքում: Նա ժամեր է անցկացնում քաղաքում շրջելով, որպեսզի կարողանա ստանալ իր բաղձալի լուսանկարները: Նրա «զոհերի» թվում են հայտնվել նաև Բրեդ Փիթը, Շերոն Օսբորնը, Ալ Պաչինոն, Դենզել Վաշինգտոնը, Բրյուս Ուիլիսը: