Մորեխային մուկը կարող է դիմակայել կարիճի թույնին՝ շնորհիվ իր յուրահատուկ մոլեկուլային կառուցվածքի: Ըստ գիտնականների' այդ կառուցվածքի ուսումնասիրությունը կնպաստի նոր ցավազրկող միջոցներ ստանալուն:
Հայտնի է, որ կաթնասունների ցավի զգացուղությունը ղեկավարում է նեյրոններում առկա նատրիումի երկու ուղի: Մեկը հարուցում է ցավը, իսկ մյուսը պատասխանատու է դրա փոխանցման համար: Նատրիումի ուղին իրենից ներկայացնում է թաղանթապատ սպիտակուց, որը կարգավորում է բջջային թաղանթով անցնող նատրիումի իոնների հոսքը: Տվյալ ուղիները կարող են քիմիական փոփոխություններ մտցնել բջիջի մեջ' առաջացնելով ցավին պատասխանող ռեակցիա:
Ավելի հաճախ գիտնականները կենտրոնանում են առաջին ուղու վրա: Սակայն մկների մոտ կառուցվածքային յուրահատյությունը երկրորդ ուղու մեջ է: Ընդամենը մեկ ամինաթթվի փոխարինումը փոխում է այն, թե ինչպես է կարիճի թույնն ազդում նատրիումի երկրորդ ուղու վրա: Արդյունքում թույնը ոչ թե խթանում, այլ խոչընդոտում է դրա ակտիվությանը: Այս կերպ ցավի զգացողությունը թուլանում է:
Այս երևույթի ուսումնասիրությունը, հնարավոր է, թույլ տա ստեղծել նոր ցավազրկող դեղորայք: