Նիկոլ Քիդմանը, ով շուտով էկրանների վրա կհայտնվի Գրեյս Կելլիյի կերպարով, Jimmy Choo-ի գովազդում ներկայանում է մեկ այլ լեգենդար անձի՝ Բրիջիդ Բարդոյի կերպարը:

Ֆոտոշարքը, որտեղ Կիդմանը կերպարանափոխվել է 60-ականների սեքս-սիմվոլին, ստեղծվել է 2014թ.-ի կրուիզային հավաքածուի գովազդային արշավի համար: Ապրանքանիշը ներկայացնում է տեսահոլովակ, որտեղ Նիկոլը խոսովանում է, որ շատ է սիրում կրունկներով կոշիկներ և չի կարծում, որ բարձրահասակ աղջիկները պետք է հրաժարվեն դրանից:

 

Տեսահոլովակում դերասանուհին նաև ասում է, որ իր սիրելի մոդելը Sunday բրենդն է և, ի դեպ, այդպես է նաև նրա դստեր անունը:

Սա արդեն դերասանուհու և Jimmy Choo բրենդի երկրորդ գովազային համագործակցությունն է:

 

600x580600x580600x580