Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ հրաժարվել է նկարահանել Բրյուս Ուիլիսի մասնակցությամբ ֆիլմ:
«Ես կայացրեցի իմ ռեժիսորական կարիերայում ամենակարևոր որոշումներից մեկը: Խոստովանում եմ, որ դա միշտ դժվար է, որովհետև գայթակղությունը մեծ էր: Սակայն կասկածները տեղի տվեցին և ես ի վերջո հրաժարվեցի նկարահանել Բ. Ուլիսի մասնակցությամբ ֆիլմ: Ես ինձ խոսք եմ տվել, որ Ամերիկայում կնկարահանեմ միայն շատ լավ ֆիլմ, քանի որ այստեղ ամեն ինչ սկսվում է զրոյից և ես նման մեկ ֆիլմ (American Hiest) արդեն նկարել եմ»,-ասաց նա:
Նա նաև գրել է, որ դա եղել է ոչ լավ, ոչ էլ վատ սցենար: «Այդքան կարճ ժամկետում հնարավոր չէ այնպիսի ֆիլմ նկարահանել, որը ես էի ուզում, անգամ եթե նրանում խաղում է այնպիսի մեծություն ու իմ մանկության հերոս, ինչպիսին է Բ. Ուիլիսը»:
Հիշեցնենք, որ նրա ամենահայտնի ֆիլմերից են «Ծառայողական սիրավեպ. Մեր օրեր», «Беременный», «Тот еще Карлосон!», «Что творят мужчины!», «Мамы» և «С новым годом, мамы!» ֆիլմը: