1. Անջելինա Ջոլի

Ամբողջ աշխարհին հայտնի է Ջոլիի ընտանիքի տխուր պատմությունը: Տարիներ անց Անջելինան այդպես էլ չկարողացավ ներել իր հորը, հրաժարվեց նրա ազգանունից և խզեց բոլոր կապերը նրա հետ: Նա նույնիսկ արգելեց հորը տեսնվել իր թոռների հետ: Անջելինան սկսեց նկարահանվել ֆիլմերում առանց իր հանրահայտ հայրիկի միջնորդության: Ներկայումս Ջոլին Հոլիվուդի ամենհայտնի և բարձր վարձատրվող դերասանուհիներից մեկն է:

2. Սոֆիա Կոպպոլա

Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան օգտագործում էր յուրաքանչյուր հնարավորությունը, որպեսզի նկարահաներ դստերն իր հերթական ֆիլմերից մեկում: Լինելով շատ նպատակասլաց և հաստատակամ աղջիկ, Սոֆիան որոշեց դուրս գալ հոր ստվերից: Նա սկսեց սցենարներ գրել և ֆիլմեր նկարահանել, որոնք կինոքննադատների կողմից գովասանքի արժանացան:

3. Ֆյոդոր Բոնդարչուկ

Ֆյոդորի պատմությունը չափազանց նման է Կոպպալայի պատմության հետ: Նրան նույնպես շատ երկար ժամանակ լուրջ չէին վերաբերվում: Չնայած բամբասանքներին և բացասական կարծիքներին, Ֆյոդորը չհրաժարվեց իր երազանքից և հաստատում քայլերով առաջ ընթացավ: Նա որակյալ, հետաքրքիր ֆիլմեր է նկարահանում և անընդհատ ինչ-որ կերպ խթանում է ռուսական կինոարվեստի զարգացմանը:

4. Ստելլա Մաքքարթնի

Նա աշխարհահռչակ Փոլ Մաքքարթնիի դուստրն է: Ներկայումս Ստելլան շատ հայտնի և մեծ պահանջարկ վայելող դիզայներ է: Աղջիկը գտել է իր կոչումը և չի ոտնահարել իր հայտնի բրիտանական ազգանունը և իր հարգարժան հորը:

5. Քեյթ Հադսոն

Հանրահայտ դերասանուհի Գոլդի Հոունի դուստրն է: Նա սկսել է իր դերասանական կարիերան 1998թ.-ին, իսկ արդեն երկու տարի անց Քեյթին «Օսկարի» առաջադրեցին «Գրեթե հայտնի» ֆիլմի համար: Հադսոնը շատ սիրված է հանդիսատեսի կողմից և նրա ֆիլմերը մեծ հաջողություն են վայելում:

6. Չարլի Շին

Մարտին Շինի կրտսեր որդին նկարահանվում է Հոլիվուդի ամենահայտնի ռեժիսորների մոտ, ինչպիսին են օրինակ Մարտին Սկորսեզեն, Սթիվեն Սպիլբերգը, Օլիվեր Սթոունը և այլն: Նրա բոլոր կերպարները շատ սիրված են հանդիսատեսի կողմից: Չնայած իր բազմաթիվ թերություններին, Չարլին կարողացավ գրավել միլիոնավոր մարդկանց սրտերը և դառնալ հոլիվուդյան հանրահայտ աստղ:

7. Քրիստինա Օրբակայտե

Քրիստինան շատ երկար ստիպված եղավ ապացուցել, որ տաղանդավոր է և կարող է պատվով հանդես գալ բեմում և բարձր պահել իր մայրիկի անունը: Նա դիմակայեց բոլոր քննադատություններին և դարձավ հիանալի դերասանուհի և երգչուհի: Եվ հիմա, 20 տարի անց, ոչ ոք չի կարող ասել, որ Քրիստինան բարձունքների է հասել միայն իր մայրիկի շնորհիվ:

8. Գվինեթ Փելթրոու

Կինոռեժիսոր Բրյուս Փելթրոուի և դերասանուհի Բրայթ Դանների դուստրն է: Նա սովոր է միշտ ամեն ինչ գերազանց կատարել, ձգտում է ամեն ինչում կատարելության հասնել: Հենց այս որակներն օգնեցին նրան մեծ հռչակ ձեռք բերել և դառնալ Հոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից մեկը: Գվինեթն «Օսկար» է ստացել «լավագույն դերասանուհի» անվանակարգում «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմի համար, ինչպես նաև արժանացել բազմաթիվ այլ մրցանակների:

 

Ավելին քան փաստեր