Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան-ամուսիններ Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանը երկրորդ անգամ ծնողներ կդառնան: 28-ամյա դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր ընտանիքի, հղիության, մանկական ներկայացման մեջ խաղալու եւ այլ թեմաների մասին:

“Կմտածենք երրորդ, ինչո՞ւ ոչ, նաեւ չորրորդ երեխան ունենալու մասին”

Մեր երկրորդ երեխայի սեռն արդեն պարզել ենք, կրկին տղա ենք ունենալու: Ասում են' տանը մեկ արքայադուստր պետք է լինի, դե, մեր ընտանիքում ես կլինեմ:): Իհարկե, շատ եմ ուզում նաեւ աղջիկ ունենալ, երկրորդ բալիկը բարով լույս աշխարհ գա, կմտածենք երրորդ, ինչո՞ւ ոչ, նաեւ չորրորդ երեխան ունենալու մասին: Քանի որ իմ ընտանիքի միակ երեխան եմ եղել, գիտեմ' ինչ վատ է, սիրում եմ բազմանդամ ընտանիքներ, ուզում եմ, որ իմ երեխան միայնակ չմեծանա:

 

Շարունակությունը՝ այստեղ: