Լիտվայի Պանեվեժիս քաղաքի մոտակայքում գտնվող գյուղերից մեկում ամեն տարի բնակիչները պատրաստվում են ամենամյա փառատոնին, որի ժամանակ հսկայական ծղոտե քանդակների այգի են պատրաստում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը՝ Straw Sculpture Park կոչվող ժամանակավոր այգու քանդակներն այրվում են հոկտեմբերին՝ մեկ ամիս շարունակ ցուցադրվելուց հետ: Այսպես լիտվացիները նախապատրաստվում են ցրտաշունչ ձմռան գալուն:
Այս տարի քանդակները պատրաստելու համար 14 կապոց ծղոտ է օգտագործվել, որոնցից յուրաքանչյուրը կես տոննա է կշռում, և 10 կմ երկարությամբ պարան: Ամեն ինչ պատրաստվում է ծղոտից, նույնիսկ՝ ցանկապատերն ու այգու մուտքը: Յուրաքանչյուր տարի այգին յուրատեսակ թեմա է ունենում: Անցյալ տարի գյուղի բնակիչներն ընտրել էին երաժշտական թեման՝ պատրաստելով հսկա դաշնամուր, ծղոտե սաքսոֆոն:
Այս տարի այգու թեման շուկան է. մարդիկ ներկայացրել են ծղոտից պատրաստված կենդանիներ, հեծանիվ, զամբյուղ, անգամ՝ իարկան չափերի Volkswagen Beetle մեքենա, որն այս տարվա ցուցադրության այցեքարտն էր: