Արդեն տեղեկացրել ենք, որ Աստղիկ Սաֆարյանն այս օրերին Հայաստանում է: Երգչուհին նոր ֆոտոշարքում է նկարահանվել' այն առաջինը տրամադրելով BRAVO.am-ին:):

 

Լուսանկարվելու առաջարկը նա ստացել է “Monic” ստուդիայի տնօրեն Հայկ Սարդարյանից, միաժամանակ աշխատել է երեք լուսանկարչի եւ մեկ օպերատորի հետ, վերջինս ֆոտոշարքի ստեղծման ընթացքում տեսանյութ է նկարահանել, որը կարող եք դիտել ստորեւ: “Իհարկե, հեշտ չէ միաժամանակ չորս օբյեկտիվի հետ աշխատել, բայց ինչքան էլ բարդ իրավիճակ է լինում, փորձում եմ հաղթահարել: Արդյունքում շատ հետաքրքիր կադրեր ստացանք, ինչն ամենակարեւորն է”,-նշել է երգչուհին:

 

Աստղիկ Սաֆարյանն իր վերջին ֆոտոշարքերը հիմնականում իրականացրել է Բարսելոնում' տեղի լուսանկարիչների հետ.“Դրանք մեծ մասամբ քաղաքային պատկերների ֆոնին արված լուսանկարներ են, ինչը նույնպես իր բարդություններն ունի, իսկ այս անգամ որոշեցի ֆոտոստուդիան ընտրել' բազմատեսակ լուսային ու ծխային էֆեկտներով”:

 

Շարունակությունը՝ այստեղ: