Իտալացի լուսանկարիչ Ջիովանի Ալիվիերին պատկերել է սառցե ալիքների գեղեցիկ տեսարանը ժայռերին բախվելիս:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, լուսանկարներն արվել են ժայռերի հետ ալիքների բախման ճիշտ պահին՝ ցույց տալով այսպես կոչված՝ «ջրերի բյուրեղանման վերմակի» պատկերը: 44-ամյա լուսանկարիչն այս տեսարանը պատկերել է Սավոնա ճանապարհորդության ժամանակ՝ Իտալիայի հյուսիսում:
Այս տեսարժան երևույթին կարելի է ականատես լինել ծովային փոթորիկների ժամանակ, երբ ջրի ալիքները կարող են ապշեցուցիչ տեսք ստանալ: Ջրային ալիքների գույներն էլ ավելի գեղեցիկ են պատկերվել, քանի որ իտալացին լուսանկարել է դրանք ծագող արևի ֆոնին: