Արգենտինայի Կելլոգա ակադեմիայի գիտնականները եկել են այն եզրակացույան, որ գիրանալու, սնվելու և մարդու բնավորության միջև սերտ կապ կա:

Հետազոտողները հանգել են եզրակացության, որ մարդիկ գերագնահատում եմ չափի զգացողության և գայթակղությունների դեմ կանգնելու իրենց կարողությունները, այդ պատճառով էլ ավելորդ քաշի դեմ պայքարում տանուլ են տալիս: Ի դեպ, փորձագետներն այդ շարքին են դասել նաև թմրամոլությունն ու բարկությունը: Մասնագետները կարծում են, որ մարդիկ հակված են չափազանցնելու նաև այս երևույթների դեմ իրենց ինքնատիրապետումը:

 

Արգենտինացի գիտնականներն իրենց փորձարկումների ընթացքում կամավորների համար հատուկ պայմաններ են ստեղծել, որտեղ նրանք պետք է պայքարեին գայթակղությունների դեմ: Փորձի արդյունքներով մասնագետները հայտարարել են, որ ինքնավստահ մարդիկ, ովքեր բարձր են գնահատում իրենց կամքը գայթակղությունների նկատմամբ, չեն կարողանում վերահսկել ազդակները:

 

Գայթակղության թերագնահատումն ու սեփական ուժերի գերագնահատումը հանգեցնում է նրան, որ ինքնավստահ մարդիկ իրենց իմպուլսիվ վարքագծի հետևանքով հաճախ փորձությունների թակարդն են ընկնում:

 

Երբ նման մարդիկ հանգիստ վիճակում են, քաղց, բարկություն և հուզմունք չեն զգում, թերագնահատում են այն ազդակները, որոնք հայտնվում են գայթակղության պահին և ազդում իրենց վարքագծի վրա: Գիտափորձի ժամանակ կամավորները, ովքեր սկզբում բարձր էին գնահատում իրենց կամային հատկանիշները, ծխելու մասին ֆիլմ դիտելուց անմիջապես հետո սկսել են ծխել: Մյուս փորձի ընթացքում մարդիկ չեն հրաժարվել սնվելուց, թեև քաղցած չեն եղել:

 

Գիտնականները զգուշացնում են, որ գայթակղության զոհերին քննադատելիս' պետք է հաշվի առնել նաև սեփական կամքի ուժն ու չգերագնահատել այն: