Ռուս օլիգարխը, ում անունը չի հրապարակվում, իր ընկերուհու ծննդյան առթիվ պատվիրել է աշխարհի ամենաթանկարժեք էլեկտրոնային ծխախոտը:

Shisha Sticks ընկերության ներկայացուցիչ Էնտոնի Միկսայդսը հայտարարել է, որ միլիարդատերը խնդրել է պատրաստել աշխարհի լավագույն ծխախոտը' ուշադրություն չդարձնելով գնի վրա:

Բրիտանական ընկերությանը պատվերը կատարելու համար պահանջվել է 4 ամիս: Ծխախոտը պատրաստված է ոսկուց և թանկարժեք վենետիկյան ապակուց ու զարդարված է 246 ադամանդներով:

Ընդհանուր առմամբ ծխախոտը արժեցել է 890.000 դոլար: