Ավարտին է մոտենում Ռիհանայի և MAC կոսմետիկայի ապրանքանիշի համագործակցությունը, որը կարելի է վստահորեն անվանել հաջողակ: Համատեղ հավաքածուները մեծ ճանաչում են գտել, իսկ որոշ պարագաներ, ինչպես օրինակ RiRi Woo շրթներկը, վաճառքի դրվելուց երեք ժամ անց ապառվել են:

Հերթական հավաքածուն, անկասկած, կլինի նույնքան պահանջված, հատկեապես, որ այն այդ համագործակցության վերջինն է լինելու, որը սկիզբ էր առել անցյալ տարվա փետրվարից: Դրա թողարկումը նախատեսվում է ամանօրյա տոներից առաջ' դեկտեմբերի 5-ին: Այն կներկայացվի Selfridges առևտրի կենտրոնում, իսկ մեկ շաբաթ անց' կհայտնվի աշխարհի վաճառասրահներում:

Ամանօրյա տոնական հավաքածուն կունենա սպիտակ փաթեթավորում' ոսկյա-վարդագույն նրբերանգներով, որոնց նկատմանբ երգչուհին անտարբեր չէ: Այն կներառի շրթներկի երկու նոր երանգ, ստվերներ, մատների լաք, մածուծիկ մատիտ, փայլ և կարմիր երանգ հաղորդող դիմափոշիներ:

600x580600x580