Տեխասի համալսարանի գիտնականները (ԱՄՆ) Hubble հեռադիտակի միջոցով հայտնաբերել են մեզ հայտնի գալակտիկաներից ամենահեռավորը, որը Երկիր մոլորակից գտնվում է 30 մլրդ լուսային տարի հեռավորության վրա։
Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ Nature ամսագրին հղումով, մասնագետները նշում են, որ այս գալակտիկան այնքան հեռու է գտնվում, որ դրա լույսը, որն արդեն հասել է Երկիր մոլորակին, հայտնվել է մոտ 14 մլրդ տարի առաջ տեղի ունեցած այսպես կոչված՝ Մեծ պայթյունից 700 մլն տարի հետո։
Այս գալակտիկան հարուստ է մետաղներով, ինչպես նաև գազն ու փոշին աստղերի է վերածում շատ ավելի արագ, քան մեր գալակտիկան։