Ջենիֆեր Լոուրենսը արդեն հիացրել է իր երկրպագուներին և նորաձևության աշխարհին՝ ներկայանալով որպես Dior-ի դեմքը։
23-ամյա դերասանուհին ներկայանում է թարմ, խոնավ մաշկով, գեղեցիկ կազմվածքով, կարճ, հետ սանրված մազերով և ներկայացնում է Dior-ի աշուն-ձմեռ հավաքածուն Dior ամսագրում։
Յուրաքանչյուր նկարում դերասանուհին ներկայանում է բնական ինքնավստահությամբ և մի փոքր ագրեսիվ հայացքով։
Ամբողջ ֆոտոշարքն արված է սև ու ապիտակ՝ շվեդ լուսանկարիչ Մայքլ Ձանսոնի կողմից, ով աշխատել է նաև Jimmy Choo, Salvatore Ferragamo և Calvin Klein նորաձևության տների հետ։
Ջենիֆեր Լոուրենսը հայտարարվեց Dior-ի դեմք անցյալ տարվա հոկտեմբերին, որից հետո նա նկարահանվել է մի քանի ֆոտոշարքերում՝ ներկայացնելով աշխարհահռչակ բրենդը։