Վատիկանը խոստացել է հաղթել Անգլիայի եկեղեցուն Լոնդոնում կայանալիք կրիկետի խաղի ժամանակ: Համապատասխան հայատարարությամբ Սուրբ Պետրոսի անվան Կրիկետի կաթոլիկ ակումբի բացման արարողության ժամանակ հանդես են եկել ակումբի ղեկավարները, ներկայացնում է Lenta.ru-ն՝ Reuters-ին հղումով:
Վատիկանի կրիկետի ակումբում խաղալու են հոգևորականներից և ճեմարանականներից կազմված թիմերը: Ակումբը ներառելու է 250-300 խաղացողներ:
Ակումբի լավագույն խաղացողները կընդգրկվեն Վատիկանի հավաքականի կազմում, որը կմեկնի Մեծ Բրիտանիա՝ մրցելու անգլիացի հոգևորականների և ճեմարանականների թիմի հետ: Խաղը տեղի կունենան 2014-ի սեպտեմբերին Լոնդոնի Lord’s մարզադաշտում: