Բրիտանական The Telegraph պարբերականն աշնանային կամ ձմեռային արձակուրդի մեկնել պատրաստվողներին հանգստի վայրի ընտրության հարցում օգնելու նպատակով հրապարակել է բավական ուշագրավ մի ֆոտոշարք, որտեղ ներկայացված են Կարիբյան ավազանի ամենագեղեցիկ ափերը։

Դրանցից յուրաքանչյուրը գտնվում է Կարիբյան ծովի բազմաթիվ մեծ ու փոքր կղզիներում։

Վարդագույն ավազներ, Բահամներ
Սա աշխարհի, թերևս, ամենագեղեցիկ լողափն է, որը մայրամուտին ամբողջությամբ վարդագույն է դառնում։
Caribbean beaches

Վառադեռո, Կուբա
Այն ունի Կարիբյան ավազանի ամենամաքուր ու ճերմակ ավազը։

Caribbean beaches


Գրանդ Անսե, Գրենադա
Ոսկեգույն ավազով գեղեցիկ ափը ձգվում է 2 կմ և շատ հարմար է ամբոխից խուսափող մարդկանց համար։

Caribbean beachesՇոալ Բեյ, Անգիլյա
Այս ափը հայտնի է իր ճերմակ ավազով ու փիրուզագույն, պարզ ջրերով։ Դրա մի մասը շատ հանգիստ է և ոչ մարդաշատ, իսկ մյուսը՝ «հարուստ է» առանձնատներով, բարերով ու սրճարաններով։

Caribbean beaches

Սևն Մայլ, Կայմանյան կղզիներ
Այն հաճախ հայտնվում է աշխարհի լավագույն լողափերի վարկանիշային աղյուսակում։ Սևն Մայը ձգվում է մոտ 5 կմ, և այս տարածությունում կա ընդամենը 1 հյուրանոց։

Caribbean beachesՓթի սեն Վինսենթ, Գրենադինյան կղզիներ
Իսկ ֆինանսական անսահման միջոցներ ունեցողների համար հոյակապ է այս ափը, որտեղ բնությունն իրոք դրախտային է՝ ոսկեգույն ավազ, կապույտ ջուր, զմրուխտյա անտառներ։

Caribbean beaches

Մալինս Բիչ, Բարբադոս
Սա Բարբադոսի ամենահայտնի ափերից մեկն է, որն ունի բոլոր պայմանները ծովափնյա դասական հանգստի համար։

Caribbean beach

Ուորվիք Լոնգ Բեյ, Բերմուդյան կղզիներ
Այս ափի ավազը մայրամուտին ևս վարդագույն է դառնում։

Caribbean beaches

Սան Բեյ, Պուերտո Ռիկո
Պուերտո Ռիկոն մինչ 2003թ. շրջափակված է եղել ԱՄՆ-ի կողմից, ինչը բացասաբար է անդրադարձել ծովափնյա գոտիների զարգացման վրա։ Այս ափին ժամանցի վայրեր չկան, փոխարենը կարելի է զմայլվել չքնաղ բնությամբ։

Caribbean beaches

Սեն Ջին, Սեն Բարթս կղզի
Սա ևս Կարիբյան ավազանի լավագույն ափերից մեկն է, որը, սակայն, ունի մի մեծ բացասական կողմ. օդանավակայան ափի հարևանությամբ, որի ինքնաթիռների աղմուկը խանգարում է հանգստացողներին։
Caribbean beaches

Քեյն Գարդեն Բեյ, Բրիտանական Վիրջինյան կղզիներ
Այս վայրն առավել հարմար է դայվինգով ու այլ ծովային մարզաձևերով զբաղվողների համար։

Caribbean beaches