Համարվում է, որ ամուսնության յոթերորդ տարին ամենավտանգավոր փուլն է հարաբերությունների համար. ոչ բոլոր զույգերին է հաջողվում այն հաղթահարել:

Կա՞ամուսնական հարաբերություններում նման ճգնաժամ և, առհասարակ, ի՞նչ վտանգավոր փուլեր գոյություն ունեն:

Շատ գիտնականներ ժխտում են, որ ամուսնության յոթերորդ տարին վտանգավոր է հարաբերությունների համար: Իրականում վիճակագրությունը ցույց է տվել, որ զույգերը բաժանվում են ամուսնության երրորդ, չորրորդ կամ տասներկուերորդ տարում:

Զույգերի մեծ մասը բաժանվում է 10 տարվա համատեղ կյանքից հետո: Հիմնական պատճառն այն է, որ նրանք գիտակցում են' օտար են միմյանց:

Իսկ երրորդ կամ չորրորդ տարվա բաժանությունների հիմնական պատճառը համարվում է առաջնեկի ծնունդը: Հետազոտությունները ցույց են տվել, որ զույգերը, ովքեր ունեն փոքրիկ երեխա և գտնվում են ամուսնության երրորդ տարում, 4,5 անգամ ավելի շատ են բաժանվում, քան' յոթերորդ: