Ամենաստացված լուսանկարներն անելու համար լուսանկարիչը պետք է պարզապես ճիշտ պահին հայտնվի ճիշտ վայրում, գրում է bigpicture.ru-ն և ներկայացնում լուսանկարներ, որոնք ստեղծվել են առանց որևէ գրաֆիկական միջամտության, այլ լուսանկարչի ուշադրության և ստեղծագործական հայացքի շնորհիվ:
Երեխաները նավակով լողում են Մալայզիայի Սաբախ նահանգում գտնվող բյուրեղյա մաքրություն ունեցող լճում:
Հյուսիսկորեացի զինվորականներն ու քաղաքացիները՝ Հյուսիսային Կորեայի Մեծ առաջնորդ Կիմ Իր Սենի անվան մարզադաշտում:
Հունգարիայի ալյումինի գործարանում տեղի ունեցած վթարից հետո անտառում հստակ երևում են կարմիր տիղմի հետքերը:
Կիսով չափ բացված արևածաղիկ
Սարը հսկայական ստվեր է գցել երկնքի վրա:
Կամուրջը՝ սառած գետի վրա Լեհաստանում:
Նարդոս ծաղկի բերքահավաքը Ֆրանսիայի Պրովանս շրջանում:
Ուրուգվայ գետի և դրա վտակների միախառնման վայրը՝ Արգենտինայում:
Ջրհեղեղից հետո մնացած սառույցը՝ անտառում:
Նավեր տեղափոխող մեծ նավ
Արքայախնձորի դաշտեր
Լեռնային կազմավորումներ՝ ալիքների տեսքով ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում:
Ծորակի տեսքոսվ խողովակը՝ Ripley’s Believe It Or Not Museum թանգարանի մոտ:
Ուկրաինայի և Լեհաստանի միջև սահմանը
Սուրբ Ջուլիանայի օդանավակայանում թռիչքուղին սկսվում է անմիջապես լողափից:
Արևամուտը՝ ձնաբքի ժամանակ ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում:
Սարդը սարդոստայն է հյուսել տերևի մեջ:
Ջրային դահուկասպորտի զանգվածային մեկնարկը՝ Ավստրալիայում, որին մասնակցել են 145 մարդ՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ:
Մառախուղի մեջ գտնվող հեռուստաաշտարակ՝ ԱՄՆ-ի Սան ֆրանցիսկո քաղաքում:
Տխրահռչակ Կոստա Կոնկորդիա նավը՝ կողաշրջումից հետո:
Տեսարան լողափին