Հնդկաստանի կառավարությունը հնագիտական արշավախումբ է ստեղծել, որպեսզի որոնեն գանձերը, որոնք երազում տեսել է տեղացի յոգ Շոբհան Սարքարը, հայտնում է BBC-ն:
Խոսքը հազարավոր տոննաներ ոսկու մասին է, որը թաքցված է հին պալատի ավերակներում:
Յոգն ասել է նաև, որ դա 19-րդ դարի ռաջա Ռաո Ռամու Բուհ Սինգին պատկանած ոսկին է, գտնվում է այսօրվա Ութար Պրադեշ նահանգի տարածքում:
Իր երազի մասին յոգը պատմել է նախարարներից մեկին, որն էլ պեղումներ է նախաձեռնել: Հնդկական մամուլը քննադատության է ենթարկել նախարարի քայլը, սակայն այժմ մեծ թվով մարդիկ են գնում տեսնելու պեղումները: