Եթե դուք հաճախ շփվում եք սոցիալական ցանցերով, ապա հավանաբար նկատել եք, որ խոսակիցը երբեմն ընդհատում է խոսքը զրույցի կեսից և ավարտում է այն միայն որոշ ժամանակ անց: Ինչպես ենթադրում են հետազոտողները, դա կարող է նշանակել, որ խոսակիցը ստում է և ժամանակի կարիք ունի իր մտքերը վերադասավորելու համար: Բացի այդ, սուտ խոսող մարդիկ ավելի հաճախ են գրում կարճ հաղորդագրություններ և ավելի հաճախ են իրենց գրած տեքստերում ուղղումներ մտցնում:

«Թվային հաղորդակցումը շատ բարենպաստ հող է ստելու համար. մարդիկ կարող են հեշտությամբ թաքցնել իրենց իրական մտադրությունները, այդ իսկ պատճառով հակված են ավելի հաճախ ստելուն», –վստահ է Բրիգամա Յանգա համալսարանի դոկտոր Թոմ Մեսերվին:

 

Պրոֆեսոր Ջեֆրի Ջենիքսոնի, Նեբրասկայի համալսարանի գործընկերների, ինչպես նաև Արիզոնա նահանգի համալսարանից Թոմ Մեսերվի ջանքերով ստեղծվել է համակարգչային ծրագիր, որը կարողանում է վերլուծել օնլայն զրույցները և հետևել ստի նշանների առկայությանը: Փորձարկման 100 մասնակիցներից ամեն մեկին խնդրել են պատասխանել 30 հարցի, որոնցից ուղիղ կեսին՝ սուտ: Պարզվեց, որ միջին հաշվարկով սուտ պատասխանելը 10%-ով ավելի շատ ժամանակ է պահանջում: Մեսերվիի խոսքերով՝ տեխնոլոգիան կարող է տարբերակել սուտը իրական ժամանակային ռեժիմում:

Իհարկե, եթե ինչ-որ մեկը չափից դուրս երկար է գրում պատասխան նամակը, դա դեռ ստույգ նշան չէ, որ նա ստում է: Սակայն, փորձարկման նախաձեռնողները վստահ են, որ ապագայում կկարողանան ավելի կատարյալ ստի դետեկտոր ստեղծել: