Մաքս Պլանկի անվան գիտական ուսումնասիրությունների միության գերմանացի գիտնականները պարզել են, որ երաժշտություն լսելը ֆիզիկական ծանրաբեռնվածությունը քիչ հոգնացուցիչ է դարձնում, գրում է gazeta.ru-ն:
Մասնավորապես, դա վերաբերում է երաժշտության այնպիսի տեսակներին, ինչպիսին են բլյուզը և գոսփելը, որոնք պատմականորեն ձևավորվել են բամբակի պլանտացիաներում աշխատող ստրուկների համայնքներում:
Բացի այդ, գիտնականները պարզել են, որ ծանրաբեռնվածությունը քիչ հոգնացուցիչ է դառնում այն դեպքերում, երբ մարդն ինքն է «ստեղծում» երաժշտություն, այլ չի լսում ձայներ, որոնք նվագում են ուրիշները:
Գիտնականները կարծում են, որ հենց այդ երևույթն էլ կարող էր դառնալ մարդկանց մոտ երաժշտության հայտնվելու պատճառ: