Փարիզի Grand Palais-ում նոյեմբերի 13-25-ը կանցկացվի Miss Dior բույրին նվիրված ցուցադրություն։ Նորաձևության տանը մոտ աղբյուրը նշում է, որ ցուցադրությունը կզբաղեցնի մոտ 557 քմ տարածք, գրում է buro247.ru-ն։
Հաղորդվում է, որ մուտքն ազատ կլինի և այնտեղ, բացի եզակի լուսանկարներից և վինտաժային զգեստներից, որոնք պարֆյումերներ Պոլ Վաշեին և Ժան Կառլին ոգեշնչել են բույրի ստեղծման համար, հնարավոր կլինի տեսնել Miss Dior-ի գովազդից հագուստներ՝ կարված Ռաֆ Սիմոնսոնի կողմից Նատալյա Պորտմանի համար։
Կներկայացվեն նաև 15 ժամանակակից նկարիչների «Miss Dior» թեմայով աշխատանքներ։