Խաղաղության Նոբելյան մրցանակն օրեր առաջ Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը շնորհելուց հետո Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կատակել էր, թե մրցանակը պետք է իրեն շնորհվեր։ Ճիշտ ժամանակն է հիշել, որ հեղինակավոր մրցանակի պատմությունը միշտ չէ, որ ասոցացվում է լավ ճաշակի հետ, գրում է inosmi.ru-ն՝ մեջբերելով Jeune Afrique ֆրանսիական պարբերականին։

 

Բենիտո Մուսոլինի
1935-ին մրցանակի թեկնածուների թվում է հայտնվում Իտալիայի նախարարների խորհրդի ղեկավար Բենիտո Մուսոլինին։ Բարեբախտաբար, Նոբելյան հանձնաժողովը չլսեց իրավունքի պրոֆեսոր Ռոբերտ Ջիդելի խորհուրդները և նախապատվությունը տվեց գերմանացի պացիֆիստ Կառլ ֆոն Օսեցկուն։

Итальянский диктатор Бенито Муссолини
Նիկոլա Սարկոզի
Նիկոլա Սարկոզիի անունը հայտնվել է թեկնածուների ցուցակում 2009թ., այնուհետ նաև 2012-ին։ Նման առաջարկություն է արել Ֆրանսիայի նախկին ղեկավարի հավատարիմ կողմնակից Էրիկ Ռաուն։ «Հանուն ազգային շարժման միություն» կուսակցությունից պատգամավորը նման քայլը հիմնավորել է նրանով, որ անհրաժեշտ է ընդունել «նրա կարևոր դերն աշխարհում խաղաղությանն աջակցելուն ուղղված միջազգային գործողություններում»։

Бывший президент Франции Николя Саркози
Իոսիֆ Ստալին
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 1945-ին ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը հայտնվում է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների ցուցակում՝ Ֆրանկլին Ռուզվելտի, Ուինսթոն Չերչիլի, Էնթոնի Իդենի, Մաքս Լիտվինովի և այլոց հետ։ Ակադեմիայում պատրաստվում էին պարգևատրել նրանց, ովքեր վերջ էին դրել համաշխարհային հակամարտությանը։

Иосиф Сталин с девочкой на трибуне Мавзолея

Ադոլֆ Հիտլեր
Ադոլֆ Հիտլերը ներկայացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի 1939-ին՝ շվեդ խորհրդարանական Էրիկ Բրանդթի կողմից։ Դժվար է հավատալ այդ փաստին, սակայն դա այդպես է. հաստատել այն կարող են Նոբելյան հանձնաժողովի փաստաթղթերը։

Адольф Гитлер

Վլադիմիր Պուտին
2013թ. հոկտեմբերի 1-ին մի շարք ռուս գործիչներ, այդ թվում նաև պատգամավոր և էստրադայի աստղ Իոսիֆ Կոբզոնը, խաղաղության մրցանակն առաջարկել էին շնորհել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Եթե իրավիճակը Սիրիայում չկարգավորվեր, կսկսվեր Երրորդ համաշխարհային պատերազմը»,- բացատրել են Պուտինի կողմնակիցները։

Владимир Путин в Тыве