Պարագվայում տարեց զույգը ամուսնացել է 80 տարի համատեղ կյանքից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ տեղեկության՝ 103-ամյա Խոսե Մանուել Ռիելան, ով 103 տարեկան է, խոստացել է հավերժ սիրել 99-ամյա հարսնացուին՝ Մարտինու Լոպեսին:
Ի դեպ, հարսնացուն արարողության ժամանակ կրել է ճերմակ զգեստ:
Հարսանիքը տեղի է ունեցել զույգի տանը: Արարողության ժամանակ քահանան ասել է, որ Ռիելն ու Լոպեսը իր իմացած ամենատարեց զույգն են:
Արարողությանը ներկա են եղել զույգի 8 երեխաները, 50 թոռները, 35 ծոռներն ու ծոռների 20 երեխաները: