Ճգնաժամի պատճառով ԱՄՆ նախագահի վարչակազմը կրճատել է այգու ծախսերը, որը Սպիտակ տան հարևանությամբ կառուցել է առաջին տիկին Միշել Օբաման, գրում է ДНИ.ru-ն։
Այգին շարունակում են ջրել, սակայն ոչ ոք չկա բերքը հավաքելու համար։ Աշխատակիցներն արձակուրդ են ուղարկվել։ Հասունացած պտուղները դառնում են սկյուռերի և աղվեսի կերակուր, որոնք ապրում են Սպիտակ տան տարածքում։
Բանջարեղենը թափվում է և փտում, իսկ կարտոֆիլն ուտում են որդերը։ Բյուջետային ճգնաժամի պատճառով նախագահի աշխատակազմը կորցրել է արդեն մի քանի կիլոգրամ բարձրորակ բանջերեղեն։
Միշել Օբաման այգին կառուցել է 2009-ին։ Նա հետևել է Էլեոնորա Ռուզվելտի օրինակին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծել էր «հաղթանակի այգի»՝ իր օրինակով ցույց տալով ամերիկացիներին, թե ինչպես կարելի է մթերքներ ապահովել նույնիսկ ճգնաժամային ժամանակաշրջանում։
ԱՄՆ առաջին տիկինն իր այգով ցույց էր տալիս երկրի բնակիչներին առողջ սնվելու կարևորությունը։ Օբաման հույս ուներ հաղթահարել տեղացի երեխաների և դեռահասների շրջանում տարածված գիրացման խնդիրը։