Մոսկովյան ռեստորաններից մեկի սեփականատերը անմոռանալի փորձառություն է խոստանում իր ռեստորանում ճաշելու ժամանակ:
Ինչպես գրում է Oddity Central-ը, մոսկովյան ռեստորանում աշխատանքի են ընդունում միայն զույգ քույրերի և եղբայրների: Ըստ սեփականատիրոջ՝ սա կարող է յուրատեսակ միջոց լինել այցելուներին գրավելու համար, քանի որ նրանց դուր կգա ամեն ինչ կրկնակի տեսնել:
«Զույգ աստղեր» կոչվող ռեստորանի սեփականատեր Ալեքսեյ Խոդորովսկին ոգեշնչվել է 1960-ականների ֆիլմ դիտելիս, որտեղ աղջիկը, հայտնվելով զուգահեռ մոլորակում, այնտեղ իր երկվորյակ քրոջն է գտնում: